Վրաստանում հայկական մեքենա է վթարվել. 3 զոհերն ու 5 վիրավորները ՀՀ քաղաքացիներ են

Վրաստանում հայկական մեքենա է վթարվել. 3 զոհերն ու 5 վիրավորները ՀՀ քաղաքացիներ են։ Հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Զոհվել է ՀՀ երեք քաղաքացի, տուժել՝ հինգը: Տուժածներից մեկին տեղափոխել են Գորի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներին՝ Թբիլիսի քաղաքի ԲԿ, որտեղ նրանցից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության: