Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը հանդիպում անցկացնելու մասին. Էրդողան

Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը հանդիպում անցկացնելու մասին. Էրդողան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխանցել է ինձ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպման մասին առաջարկը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի Աթաթուրքի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախքան ՄԱԿ-ի ԳՎ 76-րդ նստաշրջանում մասնակցելու համար ԱՄՆ մեկնելը, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:

«Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկը հանդիպում անցկացնելու մասին: Սակայն դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի:

Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան եւս կհաստատի դիվանագիտական հարաբերություններ»,-ասել է Էրդողանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցք բացելու ծրագրի մասին:

Էրդողանի խոսքով՝ միջանցքը բացելու կամ բացման հարցում մերժելու մասին հարցը քաղաքական է:

Նա նաեւ հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում դժվարությունները կհաղթահարվեն «զանգեզուրյան միջանցքը» բացելու միջոցով: