Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք․ Արամ Սարգսյան

Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք․ Արամ Սարգսյան

Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

Գրառման մեջ ասվում է․

«Իհարկե ճիշտ և օրենքի պահանջ է ՀԴՄ կտրոն տպելը և, բնականաբար, ցանկացած պետական պաշտոնյա պետք է հետամուտ լինի կտրոնը ստանալուն: Բայց ես համոզված եմ, որ երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետության դարձնում ուժեղ:

Ու Հայաստանը բացառություն չէ: Պետք է ունենալ այդ ռեսուրսների ճշգրիտ պատկերն ու արդյունավետ կառավարել:

Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք։ Վաղուց ժամանակն է տարածաշրջանային նշանակության կարևոր ծրագրեր մշակելու և իրացնելու:

Թե մարդկային, թե ռեսուրսային, թե մտավոր ներուժը մենք ունենք։ Տեսնել է պետք»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը ընտանիքով այցելել էր Արցախի ռեստորաններից մեկը, որտեղ ՀԴՄ կտրոն չէին տրամադրել։