Վրաստանը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները և իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին

Վրաստանը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները և իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին

Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որ Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին մարտի 31-ին:

Վրաստանն աջակցում է ղարաբաղյան հակամարտություն միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ հաշվի առնելով միջազգայնորեն ճանաչված իրավունքի նորմերն ու սկզբունքները», — նշված է Վրաստանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունում: