Վստրեչի Ապերն ազատ է արձակվել

Վստրեչի Ապերն ազատ է արձակվել

Hraparak.am-ի տեղեկություններով, իշխանությունը հատկապես ինտենսիվ աշխատում է կրիմինալ աշխարհի վրա՝ փորձում է լեզու գտնել եւ իր դաշտ բերել բոլոր գողականներին, կիսագողականներին, հեղինակություններին եւ առհասարակ՝ ձայների քիչ թե շատ քանակ ունեցող անձանց։ Եւ դրա համար իրենց լիազոր անձինք հանդիպում-բանակցում են նրանցից շատերի հետ։

Պայմանավորվածություններ են ձեռք բերում, որ աշխատեն իշխանությունների օգտին։ Նրանք, ի դեպ, միշտ էլ իշխանությունների օգտին են աշխատում։ Նաեւ այդ նկատառումներով, բերդերից են հանում ոմանց։

Վստրեչի Ապեր Նիկոլ Փաշինյան

Սա էլ է նախկին իշխանությունների ձեռագիրը։ Օրերս կալանքից ազատվել է քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, սակայն նրա փաստաբանները այս փաստը գաղտնի են պահել։

Դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ Վարդանյանն ազատ է արձակվել մայիսի 3-ին՝ գրավով։