Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին

Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մարտի 8-ի՝ կանանց տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ և ծաղկեփնջեր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և վարչապետ Դմիտրի Մեդվեդևից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

«Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը տիրի ներդաշնակության ու սիրո մթնոլորտ: Քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ»,-ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

շնորհավորական ուղերձներ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր ուղերձում, մասնավորապես, նշել է, որ կանայք աշխարհը դարձնում են ավելի վառ, գեղեցիկ ու բարի: «Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Մարտի 8-ի կապակցությամբ: Կանայք հոգատարությամբ պահպանում են ընտանեկան օջախը, ստեղծում ներդաշնակություն և հարմարավետություն տանը:

Իսկ ամենակարևորը՝ մշտապես մտերիմներին ու հարազատներին տալիս են հոգու ջերմությունը, շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ: Թող տոնի հրաշալի տրամադրությունը երկար ժամանակ մնա Ձեզ հետ»,– ասված է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում: