Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամանորի կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամանորի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների նախկին ղեկավարներին, մասնավորապես՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին։