ՄամուլՏեսանյութ

Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց ազատազրկման՝ վեց տարի ժամկետով, բայց համաներմամբ ազատվեց

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, այսօր՝ հուլիսի 9-ին, հրապարակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատավճիռը։

Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, սակայն հարուցված հոդվածների մի մասով ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածների մյուս մասով ընդհանուր առմամբ դատապարտվեց 6 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում։ 

Նշենք, որ Գասպարյանի դեմ քրեական գործեր են հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով:

Կիսվել էջում