Վիրավորանքի համար 5 մլն դրամ, զրպարտության համար՝ 10 մլն դրամ փոխհատուցում. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Վիրավորանքի համար 5 մլն դրամ, զրպարտության համար՝ 10 մլն դրամ փոխհատուցում. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված՝ վնասի հատուցման չափերը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 72 կողմ, 30 դեմ և 2 ձեռնպահ ձայներ:

Պատգամավորը, մասնավորապես, առաջարկում է վիրավորանքի համար մինչև 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 միլիոնի փոխարեն մինչև 10 մլն դրամ փոխհատուցման չափ:

Ըստ Սիմոնյանի՝ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը՝ զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև քաղաքացիներին հնարավորություն կընձեռնի ավելի ստույգ տեղեկություն ստանալու:

Տեսանյութը ստորև