Վիճաբանություն վարորդի և անհետ կորածի հարազատի միջև (Տեսանյութ)

Վիճաբանություն վարորդի և անհետ կորածի հարազատի միջև (Տեսանյութ)

Հերացի փողոցում, որտեղ փողոցը փակել են անհետ կորած զինծառայողների ծնողները, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց: Վարորդներից մեկը պահանջում էր բացել փողոցը եւ լեզվակռվի մեջ մտավ ակցիայի մասնակից տղամարդկանց հետ:

Ոստիկանները միջամտեցին, հեռացրին վարորդին, սակայն այդ պահին անհետ կորածներից մեկի հարազատը ինչ-որ իր նետեց վարորդի ուղղությամբ, որը դիպավ մեքենային:

«Ո՞վ էր արա»,- բղավեց վարորդը, ինչին հետեւեց պատասխան. «Ես էի, արա: Իմ երեխու հետեւից եմ եկել, մենակ քո երեխե՞ն ա»: Ակցիայի մյուս մասնակիցները հանդարտեցրին նրան:

Նշենք, որ քիչ առաջ Արսեն Ղուկասյանը, հայտարարել էր, որ երկու օր առաջ բացահայտվել է, որ զոհերի մարմինների թվի մեջ անճշտություն է հայտնաբերվել. «Նույն ամսաթվով մարմինները, որ բերվել են, այդ մարմինների մեջ թվային անճշտություններ կան:

Օրինակ նոյեմբերի 23-ին 21 մարմին է եկել ընդամենը Արցախի մորգ, բայց թվերի մեջ կա այնպիսի խայտառակ վիճակ, որ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը հիմա հայտնվել է»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում