Վթարի է ենթարկվել սփյուռքի փոխնախարարը. կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Դավիթ Սարգսյանի վարած Nissan մակնիշի 695 ԼԼ 11 համարանիշի և 41-ամյա Արմեն Մալխասյանի վարած Kavasaki մակնիշի AC 074 համարանիշի մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Ա. Մալխասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությոնը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Դ. Սարգսյանը ՀՀ Սփյուռքի փոխնախարարն է։

Աղբյուր՝ shamshyan.com