Վթարի են ենթարկվել ՀՀ ՊՆ զորամասի ծառայողները. կա զոհ և վիրավորներ

Վթարի են ենթարկվել ՀՀ ՊՆ զորամասի ծառայողները. կա զոհ և վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակչ, 30-ամյա Սարգիս Զ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 222-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի ձախ կողմնակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սարգիս Զ.-ն և նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ, 30-ամյա Հարութ Մ.-ն և 50-ամյա Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին Դավիթ Հ.-ն շտապօգնության ավտոմեքենայի, մեջ գիտակցության չգալով, մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխսնատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Թամազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը, վիրավորն ու մահացածը ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում: