Վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղևորները մահացել են

Վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղևորները մահացել են

Հունվարի 15-ին վթարի ենթարկված Yeti Airlines ավիաընկերության ինքնաթիռում գտնվող բոլոր 72 մարդիկ մահացել են։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ավիափոխադրողի ներկայացուցիչ Պեմբա Շերպան։

«Բոլորը զոհվել են՝ 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Ինքնաթիռում գտնվող բոլորը մահացել են»,- ասել է նա։

Շերպան չի հաստատել վթարից փրկվածների մասին տեղեկությունը․ «Դա ճիշտ չէ»։

Նա հավելել է, որ մահացածների մարմինների նույնականացումը կսկսվի հունվարի 16-ին։ Վթարի վայրում փրկարարները շարունակում են մահացածների մարմինների դուրսբերումը։ Նրանք տեղափոխվել են Պոխարայի հիվանդանոցներ։