«Վերջ տվեք էդ խեղճ ժողովրդին կես տոպրակ բրինձը ձեռքին նկարել ու հրապարակելը»

«Վերջ տվեք էդ խեղճ ժողովրդին կես տոպրակ բրինձը ձեռքին նկարել ու հրապարակելը»

Րեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Էն, որ մարդկանց կես տոպրակ մթերք էին բաժանում ու տոպրակը ձեռքը նկարում ու գցում համացանց, թե բա բարեգործություն ենք արել և այդպես անխտիր բոլորի նկարներն էր հայտնվում համացանցում, ով ընդունում էր այդ մեծն բարերարի կողմից ուղարկված իր ֆիրմային նշանով տոպրակներով մեկ շիշ ձեթը, մեկ կգ բրինձը և մեկ կգ մակարոնը։

Ավանդույթները հիմա էլ են շարունակվում։ Հիմա էլ Տավուշի սահմանամերձ գյուղի բնակիչներին են բաժանել, բայց արդեն լուրջ վիդեոնկարահանումով։ Տեսանյութի սկզբում ռմբակոծություն է և շարունակվում է արդեն տոպրակների բաժանման պրոցեսով։ Անկեղծ ասե՞մ։ Նողկալի էր։ Մարդկանց հատ հատ նկարելով ու ցույց տալով բարեգործություն չեն անում, այլ էժանագին փիառ միայն։

Շատ ապրի Գագիկ Ծառուկյանը, բայց վերջը տվեք էդ խեղճ ժողովրդին կես տոպրակ բրինձը ձեռքին նկարել ու հրապարակելը։ Նվաստացուցիչ տեսարան է։ Այնպես արեք այդ բարեգործությունը, որ մարդիկ ձեզ շնորհակալ լինեն, դուք արժանանաք Աստծո օրհնությանը, բայց էդ խեղճ ժողովրդի ֆոտոներն ու վիդեոները մի հրապարակեք այն էլ տոպրակը ձեռքին։

Մարդիկ տնային հագուստներով անպատրաստի դուրս են եկել ձեր “յանի” բարեգործությունը ընդունելու, բայց չգիտեն, որ բարերարին աստվածացնող ֆիլմի հերոս են դառնում:

ԹԱՐԳԵՔ»: