Վերջին խոսքերդ մխրճվել են սրտիս մեջ․ Ռուստամ Գասպարյանի զոհված որդու ընկերը՝ նրա մասին

Վերջին խոսքերդ մխրճվել են սրտիս մեջ․ Ռուստամ Գասպարյանի զոհված որդու ընկերը՝ նրա մասին

Արայիկ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ախպերս, իմ համար շատ ծանր էր լսել, որ քո երկրային կյանքն ընդհատվեց…Ռաֆս, գիտեիր ուր ես գնում, գիտեիր ինչ է սպասվում…վերջին խոսքերդ մխրճվել են սրտիս մեջ, ասեցիր՝ ինչ էլ, որ լինի ես Տիրոջն եմ պատկանում։

Ռուստամ Գասպարյան

Ռաֆս, ախպերս, իմ սրտից մենակ օրհնանք էր բխում դեպի քեզ, էն օրհնանքը, որ ախպերը կարա ունենա ախպոր համար։ Գիտեմ, Տիրոջ գրկում ես, ոչ մի ոսոխ ու ոչ մի թշնամի Տերից չի կարող խլել իրեններին։ Դու կաս ու կլինես իմ սրտում…»։

Նշենք, որ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին Ռաֆո Գասպարյանը, իսկ նա ծանր վիրավորում է ստացել մարմնի այլ մասերում:

«Սև Հովազ» կամավորական ջոկատը՝ Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ պատերազմի առաջին օրից մեկնել էին առաջնագիծ: