«Վերջերս մի թուրքից, այսպես ասած, կուլտուրական հաղորդագրություն ստացա…». Աիդա Սերոբյան

«Վերջերս մի թուրքից, այսպես ասած, կուլտուրական հաղորդագրություն ստացա…». Աիդա Սերոբյան

168.am-ը գրում է․ Ազատամարտիկ, Կանանց հանրապետական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Արցախյան պատերազմի ժամանակ զինվորների համար սիրելի «կարմիր շրթներով դոկտուրը»՝ Աիդա Սերոբյանը, այսօր տեսնելով, թե հայ ռազմագերիներին ինչպես են վերաբերվում Բաքվի բանտերում, կամ նրանց ինչպես են դատապարտում ազատազրկման՝ զուգահեռներ է անցկացնում ադրբեջանցի ռազմագերիների հետ, որոնք 90-ականներին պահվել են Հայաստանում, այնուհետև հանձվել Ադրբեջանին։

Պատմում է, որ նույնիսկ օր է եղել, երբ հայ բժիշկներն ամբողջ գիշեր չեն քնել ու գերի ընկած ադրբեջանցի զինվորի են վիրահատել, որպեսզի վերջինս չմահանա։

«Մենք երբևէ նման վերաբերմունք չենք ցուցաբերել ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ, ժամերով կանգնել՝ վիրավոր ռազմագերիներին վիրահատել ենք, նրանց կյանքն ենք փրկել, կերակրել ենք, նորմալ առաջին բուժօգնություն ենք ցուցաբերել ու ողջ-առողջ ուղարկել Բաքու։

պատերազմ

Մեր մոտեցումն այդպես է եղել թե՛ Արցախի առաջին, թե՛ երկրորդ պատերազմների ժամանակ, թուրքին ժամերով վիրահատել ենք, որ փրկենք։

Գիտեք, մենք չենք կարողանա նման վայրագություններ անել, այնպես, ինչպես այսօր Ադրբեջանում են անում մեր հայ ռազմագերիների նկատմամբ, ցավոք, չենք կարողանում, բայց կարծում եմ՝ ինչպես ռուսն է ասում, պետք է լինի «какой привет, такой ответ», մենք էլ նման ձևով պետք է վարվենք, բայց, ցավոք, մեր գենի մեջ նման վայրագություն չկա»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Աիդա Սերոբյանը։

վերջերս մի թուրքից, այսպես ասած, կուլտուրական հաղորդագրություն ստացա, նույնիսկ զարմացել էի, նա ինձ գրել էր. «Բարև Ձեզ, Աիդա, Դուք դեռ չե՞ք մահացել, ախր մենք Շուշին ենք վերցրել, դե ինչ, Ձեզ դո՞ւր եկավ»։ Եթե նրանց նախորդ հաղորդագրությունները համեմատում եմ սրա հետ, սա բավականին կուլտուրական էր, նույնիսկ զարմացա, որ թուրքերը կարողանում են այդքան կուլտուրական հաղորդագրություն ուղարկել։

Ես մի մարսելահայ բարեկամ ունեմ, ինձ միշտ ասում էր. «Մադամ Աիդա, թուրք ըսելուց առաջ կթքեմ»։ Չգիտեմ, երևի մենք սխալ ենք անում, հաջորդ պատերազմում հարկավոր է այդ սխալն ուղղել»,- նշեց մեր զրուցակիցը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում