«Վերջացնես դու, ես չեմ վերջացնելու. Ռազբորկա էր, վերջացրեցինք». Ակցիայի մասնակիցը՝ ոստիկանին (Տեսանյութ)

«Վերջացնես դու, ես չեմ վերջացնելու. Ռազբորկա էր, վերջացրեցինք». Ակցիայի մասնակիցը՝ ոստիկանին (Տեսանյութ)

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ ակցիայի մասնակցի եւ ոստիկանության մայորի միջեւ:

«Ես իմն ասացի, շարժվեք այն կողմով, ոստիկանության կանոնով այս շղթան չեք անցնելու: Եթե գտնում եք, որ ես ձեր իրավունքները ոտնահարել եմ, կարող եք բողոքարկել: Անձամբ ինձ մի բողոքարկեք, վերադասության կարգով բողոքարկեք, ես չեմ իրականացնելու բողոքարկման այս վարույթը»,-ասաց ոստիկանը:

«Դուք խախտում եք իմ տեղաշարժի իրավունքը, էս երկրում մեր իրավունքները մի այլ կարգի են ոտնահարված»,-ասաց քաղաքացին:

Իսկ երբ ոստիկանն ասաց. «Լավ վերջացրեցինք»,- նա պատասխանեց. «Վերջացնես դու, ես չեմ վերջացնելու: Ռազբորկա էր, վերջացրեցինք»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում