Վերջապես արդարությունը հաղթեց. Ռոբերտ Քոչարյան

Վերջապես արդարությունը հաղթեց. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՄՆ Նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Նրանք ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների:

Վերջապես արդարությունը հաղթեց: Երախտագիտություն հայտնելով Նախագահ Բայդենին, կցանկանայի շնորհավորել մեր բոլոր այն հայրենասերներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ Հատուկ շնորհավորում եմ Հայ Դատի գրասենյակների բոլոր ներկայացուցիչներին։

Շնորհակալություն Ձեզ»։