Վերին Շորժայում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել․ հայկական կողմը ունի վիրավոր

Վերին Շորժայում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել․ հայկական կողմը ունի վիրավոր

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:

«Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող», — ասաց Ասատրյանը: