«Վերին Լարսի» անցակետում զորահավաքային կետ կտեղադրվի

«Վերին Լարսի» անցակետում զորահավաքային կետ կտեղադրվի

Քաղաքացիներին կթույլատրվի ոտքով հատել «Վերին Լարսի» անցակետը։

Որոշումը կայացրել է Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Անդրեյ Սերգեևը «Վերին Լարս» անցակետում արտագնա խորհրդակցության ժամանակ։

Հանդիպման մասնակիցները նշել են, որ Ռուսաստանից դեպի Վրաստան ուղևորվող թեթև մարդատար ավտոմեքենաների հոսքը աճել է։

Սահմանը ճեղքելու փորձի դեպքերը կանխելու համար Վերին Լարսի սահմանային անցակետում կտեղակայվի զրահափոխադրիչ,-տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

Չնայած ձեռնարկվող միջոցներին՝ իրավիճակը սահմանին շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Պահանջվում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

Խորհրդատվության ընթացքում որոշվել է նաև հակաիրավական վարքագծի և կոնֆլիկտային իրավիճակների առաջացման ռիսկերի նվազեցման նպատակով անցակետում զինկոմիսարիատի զորահավաքային կետ տեղադրել։