Վերաքննիչ դատարանի մոտ բողոքի ակցիա է իրականացվում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի

Վերաքննիչ քրեական դատարանի շենքի առջև այսօր՝ հունիսի 12-ին, վաղ առավոտյան հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի ։

Այնտեղ են նաև «Սասնա ծռեր» կուսակցության մի խումբ անդամներ, ովքեր պահանջում են դարձյալ կալանավորել Քոչարյանին։

Ոստիկանները տարածքում ուժեղացված հսկողություն են իրականացնում դատարանի բակում։ Նույնիսկ տեղադրվել են արգելապատնեշներ։