Վերացվել է Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը

Վերացվել է Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը

Հայաստան-Թուրքիա բանակցությունների արդյունքում վերացվել է Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:

Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:

Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»։