Վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների մոտ փոքր դրական դինամիկա է նկատվում

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների մոտ փոքր դրական դինամիկա է նկատվում

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող այրվածքներ ստացած զինծառայողների մոտ փոքր դրական դինամիկա է նկատվում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

«Զինծառայողներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկին միացված է արհեստական շնչառական ապարատ: Քիչ դրական դինամիկա կա, երկու օրից արդեն պարզ կլինի»,-ասաց նա` նշելով, որ նրանց կյանքին, այնուամենայնիվ, դեռ վտանգ է սպառնում:

Նշենք, որ զինծառայողներից մեկն էլ գտնվում է հիվանդասենյակում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ։