Վենդետա Երևանում. ինչու են կյանքից զրկել 18-ամյա երիտասարդին. ուշագրավ մանրամասներ
Վենդետա Երևանում. ինչու են կյանքից զրկել 18-ամյա երիտասարդին. ուշագրավ մանրամասներ
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 29-ին Երևանում հնչած կրակոցներից: Մասնավորապես 18-ամյա Դ. Թամարյանի սպանությունը խորը արմատներ ունի:
Այսպիսով մեզ քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրավապահներին է ներկայացել 26-ամյա Հայկ Մելտոնյանը եւ հայտնել, որ ինքն է կրակել ու սպանել 18-ամյա տղային:
Ավելին նա իրավապահներին է հանձնել մակարով տեսակի ատրճանակը, որով մի քանի անգամ կրակել եւ կյանքից զրկել է 18-ամյա տղային:
Իսկ հիմա ամենակարևորի մասին: Ինչու է 26 ամյա տղամարդը Երևանում սպանել 18-ամյա Դ. Թամարյանին:
Բանն այն է, որ իրավապահները պարզել են, որ տարիներ առաջ Վրաստանի Ախլքալաք քաղաքում սպանել են Հայկ Մելտոնյանի եղբորը եւ այդ սպանության մեջ կասկածվել է 18-ամյա Դ. Թամարյանի հայրը:
Արդյունքում տարիներ հետո Հայկ Մելտոնյանը վրեժխնդիր եղավ եւ վենդետա արեց իր եղբոր սպանության համար ու Երեւանում սպանեց իր եղբորը սպանողի տղային: