Վեճի ժամանակ հարվածել է 39-ամյա տղամարդու ճակատին. վերջինս մահացել է. ոստիկանները գտել են կասկածյալին

Վեճի ժամանակ հարվածել է 39-ամյա տղամարդու ճակատին. վերջինս մահացել է. ոստիկանները գտել են կասկածյալին

Արմավիրի մարզում, սեպտեմբերի 22-ին, մարմնական վնասվածք հասցնելու հետևանքով մահվան ելքով դեպք է տեղի ունեցել. ժամը 01։50-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ճակատի աջ հատվածում սալջարդ վերք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը արդեն մահացած է եղել։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Արամայիս Գ-ն էր։

Նույն օրը ոստիկանության ծառայողները պարզել են դեպքի հանգամանքները. Ըստ այդմ, Արամայիս Գ-ի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արտակ Պ-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Արտակ Պ-ն հարվածել է Արամայիս Գ-ի գլխի հատվածին, ինչի հետևանքով նա մահացել է։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-դ մասի 14 կետի հատկանիշով։ Կայիք տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են Արտակ Պ-ին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Քննիչի որոշմամբ Արտակ Պ-ն ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։