«Վե՛րջ թավիշին». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

«Վե՛րջ թավիշին». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ելույթ է ունենում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ելույթ է ունենում Հանրապետության Հրապարակում: Նա կոչով դիմեց զինվորականներին և հրաման տվեց, որ բոլորը պետք է ենթարկվեն միայն իրեն:

«Ձեզ մոտ հարց կծագի՝ պատերազմից հետո, օրինակ, չեմ մտածե՞լ, որ պետք է հրաժարական տա՞մ: Մտածել եմ, շատ եմ մտածել, բայց ասել եմ մի բան՝ ինքնակամ չեմ դարձել ՀՀ վարչապետ, ժողովուրդն է դա որոշել, ու ժողովուրդը պետք է որոշի իմ հեռացման հարցը»,- հավելեց նա՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններին, որի շուրջ քաղաքական ուժերի հետ կոնսենսուս չձևավորվեց.

«Մենք կարող էինք որոշել միանձնյա ու գնալ ընտրությունների, բայց քաղաքական ուժերն ասում են՝ ընտրական տեղամասերում դեբոշներ կանենք, առիթից կօգտվենք: Մինչդեռ մենք ուզում էինք կայունության հիմք դառնային ընտրությունները…

Ով վեր ա կենում՝ հրաժարական ա պահանջում, նորմալ ա, թող պահանջեն, բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդը ինձ դատապարտի, հրապարակում գնդակահարի…»:

«Ժողովրդի կոպեկը չենք գողանա, որովհետև դրանով խաչ կքաշենք մեր գոյության իմաստի վրա: Ուրեմն՝ վե՛րջ թավիշին»,- հայտարարեց վարչապետը՝ նշելով, որ այս պահից Տիգրան Մեծ պողոտայով երթ կանցկացնեն՝ վճռականությունն ի ցույց դնելու:

Տեսանյութը ստորև