Վարչապետն ադրբեջանական տեղանուններ է նշել՝ ընդգծելու համար, որ Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել. Էդուարդ Աղաջանյան

Վարչապետն ադրբեջանական տեղանուններ է նշել՝ ընդգծելու համար, որ Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել. Էդուարդ Աղաջանյան

Factor.am-ը գրում է․ Այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում Սյունիքի Գորիս- Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից փակած հատվածը ադրբեջանական անվանումներով է ներկայացրել ՝ «Էյվազլի» և «Չաի Զամի», ինչը հանրության շրջանում քննարկումների առարկա է դարձել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու է վարչապետը ադրբեջանական անվանումով նշել տեղանունները, պարզաբանեց.

«Ճանապարհի այդ հատվածը, փաստացի, այն պայմաններում, երբ հիմա քննարկում ենք այս հարցը, հետպատերազմյան իրողություններից ելնելով և հաշվի առնելով, որ վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ադրբեջանական հատված է, խոսքը ճանապարհի հայկական հատվածի մասին չէ»:

«Գորիս – Կապան ճանապարհահատվածն ունի երկու կտոր, որոնք ադրբեջանական կողմում են, և կարծում եմ, որ վարչապետն այս շեշտադրումներով է խոսել ստեղծված իրավիճակի մասին՝ ընդգծելու համար, որ ադրբեջանական զինված ուժերը հայկական սուվերեն տարածք չեն ներխուժել, այլ ճանապարհի այն հատվածում են, որը ադրբեջանական կողմում է»,- մանրամասնեց Աղաջանյանը:

Պատգամավորի խոսքով՝ այդ ճանապարհահատվածները, որոնք ադրբեջանական կողմում են, կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար:

«Կար պայմանավորվածություն, որ այդ հատվածով անխափան երթևեկություն պետք է տեղի ունենա, որը պետք է երաշխավորվեր, այդ թվում՝ ռուսական սահմանապահ և համապատասխան ստորաբաժանումների կողմից: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, Ադրբեջանի կողմից նպատակային սադրիչ գործողություններ են»,- նշեց Աղաջանյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում