Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է Հերմինե Նաղդալյանի որդին՝ Հրանտ Աբաջյանը

Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է Հերմինե Նաղդալյանի որդին՝ Հրանտ Աբաջյանը։ Վերջինս Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոն էր զբաղեցնում։

Այդ պաշտոնին Աբաջյանը նշանակվել էր Կարեն Կարապետյանի օրոք՝ 3 տարի ժամկետով։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը՝ Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։