Վարչապետի առաջարկությամբ` Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարին

Վարչապետի առաջարկությամբ` Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարին

Վարչապետի առաջարկությամբ, նախագահի հրամանագրով Ժիրայր Պողոսյանն ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի.

Ժիրայր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,– ասվում է նախագահի հրամանագրում։

Հիշեցնենք` Ժիրայր Պողոսյանն այդ պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի հունիսին։ Նա այն զինվորականներից է, որոնք այս տարվա փետրվարին պահանջում էին Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։