«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ակնարկեց, որ այլևս Իրանի հետ ճանապարհ չունենք»․ Արտակ Գալստյան

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ակնարկեց, որ այլևս Իրանի հետ ճանապարհ չունենք»․ Արտակ Գալստյան

«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՊԱԳԱՆ ԴԵՌ ԱՌՋևՈՒՄ Է

Կառավարության ծրագիրը ընդունվելուն զուգահեռ և համահունչ Ադրբեջանը գրավեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհը և դրանով իսկ դադարեցրեց ՀՀ-Իրան բեռնափոխադրումները:

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն էլ փաստացի ակնարկեց, որ ճիշտ է այլևս Իրանի հետ ճանապարհ չունենք, բայց դա չի նշանակում որ Սյունիքը Հայաստանից կտչված է, հավանաբար նկատի ունի, որ Տիգրանաշենը և Սելիմի լեռնանցքը դեռ չի տվել:

Արտակ Գալստյան

Փաստացի սույն ակնարկով վարչապետի աթոռը զբաղեցնող անձը արձանագրեց, որ Սյունիքը Հայաստանից անջատելու գործընթացը դեռ ապագայում է:

Դե Հայ ժողովրդին այս պարագայում մնում է մի քայլ, այն է պայմանավորվել, որ Սյունիքը Հայաստանից կտրելու փաստը արձանագրելով, մեր հոգու խորքում մեզ պարտված իսկ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին էլ կապիտուլյանտ չհամարել, որովհետև պետք է գիտակցենք, որ պայծառ ապագան թուրքական մուղամի և մոլլայի ամենօրյա նամազի ուղեկցությամբ դեռ առջևում է»: