Վարձկանների 300 հոգանոց ջոկատը հրաժարվել է Ադրբեջան մեկնել

Վարձկանների 300 հոգանոց ջոկատը հրաժարվել է Ադրբեջան մեկնել

Ադրբեջանի կողմից ղարաբաղյան պատերազին մասնակցող սիրիացի վարձկանների 300 հոգուց բաղկացած խումբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ հոկտեմբերի 1-ին Լիբիայից հետ վերադառնալով Սիրիա, հայտնում է Rybar տելեգրամյան ալիքը։

Ըստ աղբյուրի՝ վարձկանների խումբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ պատճառաբանելով Լեռնային Ղարաբաղում կատաղի մարտերը։ Նրանց չի բավարարում նաև այն հանգամանքը, որ մարտերից հետո նրանց վերականգնվելու հնարավորություն չի տրվում, գրում է ալիքը։

սիրիա վարձկաններ

Նշենք, որ Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Նշենք նաև, որ Reuters-ը խոսել նրանցից երկուսի հետ, ովքեր անանուն մնալու պայմանով պնդել են` գնում են հանուն փողի:

«Ես չէի ուզում, բայց գումարի կարիք ունեմ», – ասել է վարձկաններից մեկը և խոստովանել, որ իրեն խոստացել են ամսական 1500 դոլար, ինչը հսկայական գումար է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող Սիրիայի համար: