Վարդենիսի Տուն-ինտերնատի տնօրենն ու պահեստապետը ձերբակալվել են 2.142.000 յուրացնելու համար (Տեսանյութ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի աշխատակիցների հետ, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության։

«Վարդենիսի տուն-ինտերնատի»- տնօրենը, համաձայնության գալով հաստատության պահեստապետի հետ, տուն-ինտերնատին մատակարարված տավարի մսից ամիսների ընթացքում վաճառել են 1260 կիլոգրամ, սակայն վաճառքից ստացված 2.142.000 դրամը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին։

Պարզվել է նաև, որ նույն անձինք հունիսի 1-ից հուլիսի 17-ը վաճառել են 3569 լիտր կաթ և դարձյալ վաճառքից ստացված 927940 դրամը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին։

Յուրացումների փաստերով ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին։ Տուն-ինտերնատի տնօրենն ու պահեստապետը ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Մեկնաբանել
Loading...