Վարդենիսում 25-ամյա երիտասարդին դարանակալել են ու տան շքամուտքի մոտ կրակոցներ արձակել նրա վրա

Վարդենիսում 25-ամյա երիտասարդին դարանակալել են ու տան շքամուտքի մոտ կրակոցներ արձակել նրա վրա

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունիսի 27-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 25-ամյա Թորգոմ Հարությունյանն է, ով այսօր՝ ժամը 04:00-ի սահմաններում հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ Թ. Հարությունյանի վրա կրակել են «ԱԿ» ինքնաձիգից, երբ նա առաջին մուտքի աստիճաններով տուն բարձրանալիս է եղել և առաջին հարկի աստիճանների վրա էլ դարանակալած անձը կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:

Ոստիկաններն ու քննիչները կրակոցների վայրում հայտնաբերել են 19 հատ «ԱԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, շքամուտքում էլ արնանման, իսկ շքամուտքի պատերին՝ կրակոցի բազմաթիվ հետքեր: