Մամուլ

Վարդենիսում կյանքից զրկել են 37-ամյա Արա Լալայանին․ ինչ է կատարվել Փոքր Մասրիկի գերեզմանատանը

Վարդենիսում կյանքից զրկել են 37-ամյա Արա Լալայանին․ ինչ է կատարվել Փոքր Մասրիկի գերեզմանատանը

Երեկ՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այն տեղի չէր ունենա, եթե ՀՀ Ներքին գերծերի նախարարության ոստիականության Վարդենսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ, տիրապետեին օպերատիվ իրավիճակին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ժամը 19:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացավել, որ Վարդենիսի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 հոգի, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցում են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից Վարդենիսի բժշկական կենտրոն են մեկնում ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները նրանց հայտնում են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Փոքր Մասրիկ գյուղի բնակիչներ 41-ամյա Վասիլ Լալայանն ու 37-ամյա Արա Լալայանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են:Կարճ ժամանակ անց Արա Լալայանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահանում է, իսկ Վ. Լալայանին Վարդենիսի բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա տեղափոխում Երևանի ՀՀ Պաշտպանության նախարարության «Մուրացան» հոսպիտալ:

Ըստ Քրեական ոստիկանության ստացված տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում Արփունք –Փոքր Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատան հարևանությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որին մասնակցել են Արփունք գյուղի բնակիչներ 45-ամյա Անդրանիկ Հովսեփյանը, նրա որդիները՝ նույն գյուղի բնակիչներ 19-ամյա Սերգեյ Հովսեփյանը, 16-ամյա Ա. Հովսեփյանը, վիրավորներ Ա. և Վ. Լալայանները և նրանց եղբայրը՝ 34-ամյա Նորայր Լալայանը:

Նրանց միջև է տեղի ունեցել վիճաբանությունը, որի ընթացքում էլ, ըստ նախնական տեղեկությունների, Ս. Հովսեփյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ա. և Վ. Լալայանների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Այվազյանը:

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և մինչ քննչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերում են Ս. Հովսեփյանին և բերման ենթարկում ոստիկանության Վարդենիսի բաժին: Վերջինս խոստովանել է կատարված հանցանքը:

Ոստիկաննեը հայտնաբերել են նաև մասնակիցներից Ա. Հովսեփյանին, ով արդեն Վարդենիսի քննչական բաժին է ներկայացրել ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ Քր.Օրի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ:Ս. Հովսեփյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները, ովքեր հրաժարվեցին ներկայանալ, ասում էին, որ մասնակիցների մեջ կա ՊՆ ծառայող և այս սպանությունը տեղի չէր ունենա, եթե ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողնրը բաժնի պետի գլխավորությամբ տեղում լինեին, մինչդեռ շատերը գիտեին, որ էս մարդկանց ջուրը մի առվով չի գնում, ու այդ մասին իմացել է նաև Վարդենիսի ոստիկանությունը, ու եթե ոստիկանները լավ աշխատեին, կարող էին կանխել այս միջադեպը, մինչդեռ սպանությունը տեղի ունեցավ, նոր Վարդենիսի ոստիկանությունը թմբիրից արթնացավ:

Կիսվել