Մամուլ

Վարդենիսն ամբողջությամբ հոսանքազրկված է

Bavnews.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ուժգին քամու պատճառով հոսանքազրկվել է Վարդենիս քաղաքը։

Մարդկանց մեծ մասն այս պահին ունի ինտերնետի հասանելիության խնդիրներ։ Բնակիչներից մեկի խոսքով նմանատիպ երևույթները սովորական են դարձել Վարդենիսցիների համար, որովհետև ուժգին քամու ժամանակ միշտ հոսանքազրկվում են թաղամասերը։

Նշենք, որ ուժգին քամին մի շարք ավերվածություններ է արել մարզերում։ Հատկապես Վանաձորում քաղաքում ուժգին քամին հսկա ծառեր է տապալել։

Կիսվել էջում