Վարդենիսի փողոցներով վարար գետեր են հոսում. կարկուտի հատիկները ծածկել են ավտոմայրուղին (Տեսանյութ)

Վարդենիսի փողոցներով վարար գետեր են հոսում. կարկուտի հատիկները ծածկել են ավտոմայրուղին (Տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Արամյանը տեսանյութ է հրապարակել Վարդենիս քաղաքից։ Տեսանյութում երևում է, որ տեղացած տեղատարափ կարկուտից ու անձրևից հետո Վարդենիսի փողոցներով վարար գետեր են հոսում։

Օգտատերը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ կարկուտը սպիտակ է ներկել մարզի առանձին հատվածներ։

Դշխուհի Սահակյանն էլ Գավառից է լուսանկար հրապարակել, որտեղ կարկուտի հատիկները ծածկել են ավտոմայրուղին։ 

«Գավառը հեչ էլ ուրախ չէր, որ մենք գնացել ենք… կարկուտ…»։

Տեսանյութը ստորև