Մամուլ

Վարդավառին ջրվում են նաև պարեկները (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է․ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայությունը անցել է ուժեղացված ծառայության, որը կապված է այսօր խորհրդանշական տոնի՝ Վարդավառի հետ։

Պարեկային ծառայության աշխատանքների հսկողությունը դրվել է ՀՀ ՆԳՆ ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի վրա։Այսօր՝ հուլիսի 7-ին՝ վաղ առավոտից, Պարեկային ծառայությունը անցել է ուժեղացված ռեժիմի, ինչի շնորհիվ մինչև այս պահն ամեն ինչ բարեհաջող է ավարտվում։

Վարդավառի հետ կապված ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել։

Գերլարված են աշխատում ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալներ Լևոն Մանուկյանի, Անդրանիկ Խաչատրյանի և 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։Հանրապետության հրապարակում մի քանի ժամ է՝ քաղաքացիները նշում են Վարդավառը, և ի տարբերություն նախորդ տարիների, մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիներ, այդ թվում՝ հնդիկներ, պարսիկներ, ռուսներ, ուկրաինացիներ և այլ երկրների քաղաքացիներ։

Պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում նաև Կարապի լճի հարակից տարածքում, որտեղ նույնպես նշում են Վարդավառը։

Պարեկները նույնպես ջրվում են քաղաքացիների կողմից ու ակամա դառնում են Վարդավառի մասնակից։

Կիսվել էջում