Վարդան Հովսեփյանի որդու 1-ամյակի խնջույքն ու լուսանկարները

Վարդան Հովսեփյանի որդին դարձել է 1 տարեկան: Դերասանը տրամադրել փոքրիկ Մաքսի առաջին տարեդարձի լուսանկարներն ու պատմել տոնական օրվա մասին:

Ռեստորանային համալիրներից մեկում կազմակերպված խնջույքին ներկա են եղել զույգի մտերիմներն ու հարազատները: «Շատ ուրախ եւ բարձր տրամադրությամբ ենք նշել Մաքսի ծնունդը: Ուզում էի՝ այդ օրը մի տարի տեւեր»,-ասել է Վարդանը:

Նրա խոսքով՝ տղան իր ծննդով ամբողջովին փոխել է իրենց կյանքը.«Տարեդարձի օրը Մաքսը շատ բարձր տրամադրություն ուներ: Առանձնապես բան չի հասկանում, բայց առհասարակ, նման առիթներին միշտ ուրախ է: Կարեւորը՝ փուչիկներ լինի եւ ուտելու բան:)»:

Դերասանը նշել է, որ տղային հիմնականում իրեն են նմանեցնում.«Գուցե մամային էլ ասում են, որ իրեն է նման: Շատ խելացի բալիկ է, հասկացող, լրիվ 21-րդ դարի երեխա է, մի քիչ էլ «բաբնիկ» է:)»:

Աղբյուր՝ bravo.am