«Վաչոն ո՞վ ա, որ պետք ա 10 միլիոն իրա հաշվին գումար լինի». Խաչատուր Սուքիասյան (Տեսանյութ)

«Վաչոն ո՞վ ա, որ պետք ա 10 միլիոն իրա հաշվին գումար լինի». Խաչատուր Սուքիասյան

«Իսկ էն մյուսի մասին լսե՞լ եք, որ իրա հետ եկավ՝ Վաչոյին. վարորդի մակարդակ, հայերեն չգիտեր, մի քանի տարվա մեջ տասնյակ միլիոններ ունեցավ, բանակից ինքն էր ազատում:

Վաչոն ո՞վ ա, որ պետք ա 10 մլն իրա հաշվին գումար լինի»,- խոսելով Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահ Վաչագան Ղազարյանի մասին՝ ասել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Խելոք թող մնան, չափերի մեջ մնան, եթե մարդ են ուղարկում ստեղ, որ Նիկոլ Փաշինյանի մասին բառեր ա օգտագործում, բոլորի մասին տեղյակ ենք»,- հավելել է նա:

«Ես ամեն ինչից տեղյակ եմ, իրա փեսային էլ եմ տեսել, երբ նոր պետք ա դառնար փեսա, ասել եմ՝ ով ա էս տղան, հետո իմացա ով ա, ինչ ա….»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերաբերյալ երեկվա իր ելույթին։

: «Հետո գլխավոր բժշկի տղան դառնում է տասնյակ հզոր կառույցների սեփականատեր»,- հավելել է նա:

Տեսանյութը ստորև