Վանեցյանը րոպե առաջ պետք է տարածի 2-րդ հայտարարությունը ծեփելով վերջիններիս բերանը․ Տարոն Չախոյան

Վանեցյանը րոպե առաջ պետք է տարածի 2-րդ հայտարարությունը ծեփելով վերջիններիս բերանը․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Տարոն Չախոյանը։

«Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը թոողնելու մասին ավելի քան արտասովոր ու տարօրինակ տեքստով լցված հայտարարությանը միանգամից հետևեց մերժվածների, թալանչիների ու նախկին կոռումպացված համակարգի ներկայացուցիչների արձագանքը:

Այն, որ Վանեցյանի տարածած հայտարաության տեքստը ավելի քան տարօրինակ էր ու գեներալին ոչ սազական, հավանաբար շատերը նկատեցին:

Վանեցյանի հայտատարությանն անդրադարձավ նաև վարչապետի խոսնակը՝ առանձնահատուկ շեշտելով՝ «Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը…»:

Իսկ նախկին մերժվածների, քոչարյանականների, թալանչիների ու նախկին կոռումպացված համակարգի ներկայացուցիչների կայսրությունից հասցրել են նույն Վանեցյանին դասել իրենց շարքերը, պաշտոններ առաջարկել, ժամանակավոր կառավարության ղեկավար նշանակել… ու վերջինիս հրաժարականը զանազան արծարծումերի թեմա դարձնել:

Կարծում եմ նույն Վանեցյանը րոպե առաջ պետք է տարածի 2-րդ հայտարարությունը՝ ծեփելով վերջիններիս բերանը, այլապես ստիպված կլինեմ մտածել ( ու ոչ միայն ես), որ ավելի շուտ էր պետք Վանեցյանին հեռացնել ԱԱԾ տնօրենի պաշտոնից և րոպե առաջ փորձանքից ենք պրծել՝ քանի որ վստահել էինք Ազգային Անվտանգության Ծառայությունը Վանեցյանին»: