Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-ամյա պատերազմում զոհված Նիկողոսի եղբայրը. փոքրիկին անվանակոչել են հերոս եղբոր անունով

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-ամյա պատերազմում զոհված Նիկողոսի եղբայրը. փոքրիկին անվանակոչել են հերոս եղբոր անունով

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Վանաձորի բժշկական կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նիկողոս Մխիթարյանի եղբայրը:

Քաջարի զինվոր Նիկոն ծնվել է 2000թ սեպտեմբերի 6-ին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում՝ բանվորի ընտանիքում։

2020 թվականի 44-օրյա պատերազմում՝ հոկտեմբերի 18-ին, հերթական առաջադրանքը կատարելիս, «Թութակ» կոչվող բարձունքը գրավելիս, մարտի են բռնվել դեմ առ դեմ թշնամու դիվերսիոն խմբի հետ, լուրջ վնաս հասցնելով թշնամուն։

նորածին երեխա

«Հետ նահանջ» հրաման են ստանում, որպեսզի քիչ զոհեր տան: Ավաղ, մեր կողմից էլ են լինում զոհեր: Զոհվում են հերոսաբար կռվող սպան և ժամկետային զինծառայող Նիկողոսը՝ անտառում թաքնված թշնամու գնդակից: Նրա զինակից ընկերները խոստացել են, որ երբ վերադառնան, կպատմեն նրա հերոսության մասին շատ ու շատ դրվագներ։

Հերոսաբար զոհվեց Նիկոն, տան միակ զավակը` կյանքը նվիրելով հայրենիքին, երազանքը` հողին: Երեխային անվանակոչել են Նիկողոս՝ ի պատիվ զոհված եղբոր: