Վայոց Ձորում բախվել են Mercedes-ն ու Toyota Grand-ը. կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահասներ

Վայոց Ձորում բախվել են Mercedes-ն ու Toyota Grand-ը. կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահասներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Արման Եգանյանի վարած Mercedes մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 47-ամյա Արա Սահակյանի վարած Toyota Grand մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Սաֆարյանը, Tօyota-ի վարորդ Ա. Սահակյանն ու նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 44-ամյա Սաթենիկ Մարգարյանը, 11-ամյա Եվա Հովհաննիսյանը, 18-ամյա Մարիամ Վեզիրյանը և Անի Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Որոշ ժամանակ անց նշված բժշկական կենտրոն է դիմել նաև Mercedes-ի վարորդ Ա. Եգանյանը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Ն. Սաֆարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։