Վայոցձորցիները դրոններ են նկատել և խուճապի մատնվել

Վայոցձորցիները դրոններ են նկատել և խուճապի մատնվել

Hraparak.am-ը տեղեկություն է ստացել, որ Վայոց Ձորի խոշորացված Եղեգիս համայնքի մոտակայքում դրոններ են նկատել քաղաքացիները, ինչը իրենց մոտ խուճապ է առաջացրել։

Աղբյուրի հետ զրույցում Եղեգիսի համայնքապետը նշեց, որ իրենց համայնքներում դրոններ նկատելու մասին տեղեկություն չունի։

անօդաչու

Ավելի ուշ, կապ հաստատեց մեզ հետ` նշելով, որ ինչ-որ ձայներ են լսել «Բուլախ» կոչվող հատվածում, որը դեպի Քարվաճառ տանող հատվածն է։