Վաղվանից փոխում ենք մեր մարտավարությունը. Իշխան Սաղաթելյան

Վաղվանից փոխում ենք մեր մարտավարությունը. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը հանրահավաք է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում՝ Արցախի անկախության օրվա առթիվ:

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարեց, որ վաղվանից փոխում են իրենց մարտավարությունը, քանի որ մինչև հիմա չի հաջողվել հասնել իրենց նպատակին, և փորձելու են հանրությանը ներկայացնել, թե ինչպիսին է իրենց ծրագիրը, եթե չլինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Նա ասաց, որ վաղը առավոտից նախաձեռնություն է սկսում՝ խորհրդակցություն մտավորականների, փորձագետների հետ, նրանք ներկայացնելու են Հայաստանի զարգացման ծրագիրը:

Սաղաթելյանը հայտարարեց, թե իրենց պայքարն այս ամիսների ընթացքում ընկալվել է որպես նախկինների վերադարձի պայքար, իշխանության պայքար, մինչդեռ պայքարն Արցախի փրկության համար է:

Տեսանյութը ստորև