Վաղը վիրահատություն նախատեսված չէ, Ռոբերտ Քոչարյանն անպայման կմասնակցի դատական նիստին․ Լևոն Քոչարյան

Վաղը վիրահատություն նախատեսված չէ, Ռոբերտ Քոչարյանն անպայման կմասնակցի դատական նիստին․ Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որոշ լրատվամիջոցներ վաղվա դատական նիստին ընդառաջ գրել են, որ հայրս հնարավոր է վիրահատվի: Ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը վիրահատություն նախատեսված չէ և նա անպայման կմասնակցի դատական նիստին»: