«Վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սև լճի տարածքը. հուսանք՝ ոչ Տիգրանաշենի հաշվին». Նաիրա Զոհրաբյան

«Վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սև լճի տարածքը. հուսանք՝ ոչ Տիգրանաշենի հաշվին». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ գա վաղը

Քիչ առաջ 5-օրյա բանակցությունները ադրբեջանցիների հետ ավարտվեցին։ Ինչպես ինձ փոխանցեցին Սյունիքից՝ բանակցությունների արդյունքը մեզ համար դրական է եւ վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սեւ լճի տարածքը։

Հուսանք, որ երբ գա վաղը ադրբեջանական զինուժը իրապես կլքի Սեւ լճի տարածքը եւ ամենակարեւորը՝ դա չի լինի Հայաստանի մեկ այլ տարածքի ինքնիշխանության հաշվին։Օրինակ՝ Տիգրանաշենի (Քյարքի)»։