Վահագն Ալեքսանյանը ոտքով խփեց Վահե Հակոբյանին. լարված իրավիճակ ԱԺ-ում (Տեսանյութ)

Վահագն Ալեքսանյանը ոտքով խփեց Վահե Հակոբյանին. լարված իրավիճակ ԱԺ-ում (Տեսանյութ)

ԱԺ նիստերի դալիճում քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին։

Նախ տեղից վեր կացավ ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանը, որը ոտքով հարվածեց Հակոբյանին, ապա ՔՊ–ից  նրան հարվածեցին նաեւ Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը։ Ընդ որում՝ կադրերից երևում է, թե ինչպես է Վահե Ղալումյանը հետևից հարվածում Հակոբյանին։ 

Իրավիճակն ավելի լարվեց, մյուս պատգամավորները նույնպես սկսեցին հարվածել իրար։  Ներս մտան ԱԺ անվտանգության աշխատակիցները։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում