Վալերիյ Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Նշեցնք՝ Վալերիյ Օսիպյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն:

Հիշեցնենք՝ Վալերիյ Օսիպյանը 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվելով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից՝ նույն օրը, վարչապետի որոշմամբ, նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: