Վալերիյ Օսիպյանին Մոնարխն ազատել է աշխատանքից

Վալերիյ Օսիպյանին Մոնարխն ազատել է աշխատանքից

Մամուլն արդեն իսկ գրել էր այն մասին, որ պաշտոնաթողությունից հետո նոր Հայաստանի առաջին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հաստատվել է Մոսկվայում ու դարձել իր երբեմնի հովանավորյալ, «Մոնարխ» մականունով հայտնի գործարար Արմեն Գինոսյանի անվտանգության ծառայության պետը:

Արմեն Գինոսյանը բիզնես միջավայրում փոքր մարդ չէ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան է պատկանում Աբովյան փողոցում գտնվող լյուքս դասի «Դը Ալեքսանդր» հյուրանոցը, Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», նա զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է։

Հիշեցնենք, որ հենց «Մոնարխ» ռեստորանում էր նշվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան 20-ամյակը:

168.am-ի տեղեկություններով՝ Վալերիյ Օսիպյանն ազատվել է աշխատանքից. նա այլևս Մոնարխի անտանգությամբ չի զբաղվում:

Թե ի՞նչն է եղել նախկին ոստիկանապետին աշխատանքից ազատելու պատճառը, դեռևս չի նշվում: