«Սև բերետները» Արարատի մարզում հատուկ օպերացիա են իրականացրել (Տեսանյութ)

«Սև բերետները» Արարատի մարզում հատուկ օպերացիա են իրականացրել (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացրել Արարատի մարզում։ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզի տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հետ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են մեծ թվով օրինախախտ վարորդների։

Հայտնաբերվել են կեղծ համարանիշներով ավտոմեքենաներ, թմրանյութեր, զենք-զինամթերք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ «ռեյդեր» «սև բերետների» կողմից հանրապետությունում շարունակվելու են, ու ոստիկանությունը անակնկալ մեկնելու է մարզեր։

Տեսանյութը ստորև